ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տարվա նոմինանտները
Օգոստոսի 2-ին լրացավ Med-practic թիմի գործունեության մեկ տարին, որի առիթով իրականացվեց նոմինացիաների շնորհում, իսկ հարցազրույցների միջոցով փորձեցինք բացահայտել նրանց հաջողությունների գրավականը և ապագա զարգացման միտումները:
Պորտալում ընդգրկված մասնագետներից ամենահաճախակի որոնված մասնագետի պատվավոր տեղում Հայաստանի առողջապահության նախարարության ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Ուռուցքաբանության ամբիոնի ուսումնական բաժնի վարիչ, Հայաստանի առողջապահության նախարարության Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ուռուցքաբանական 2-րդ բաժանմունքի վարիչ, ուոուցքաբան Ռաֆայել Սարգսյանն է:
![]() |
![]() |
![]() |
— Ինչո՞վ է պայմանավորված Ձեր մասնագիտական հաջողությունները, որի շնորհիվ արժանացաք պորտալում ամենաորոնված մասնագետի անվանակարգին:
— Մեծ նշանակություն ունի մասնագիտությունը: Հայաստանյան իրականության մեջ բավականին մեծ տոկոս են կազմում ուռուցքային հիվանդությունները, իսկ նման դեպքերում հիվանդները փորձում են լինել տեղեկացված` այսօր արդեն համացանցով:
Փորձեցինք ավելի կոնկրետ հարցադրում անել.
— Բնավորության ո՞ր գծի գերակշռությունն է պայմանավորում Ձեր գործունեության առաջընթացը:
— Հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունը կախված է բժշկի դրական տրամադրվածությունից, մարդկային վերաբերմունքից:
Արդեն հասկացանք մեր այցելուներին…
Բժիշկ Սարգսյանը նկատեց, որ.
— Տեղեկատվության մակարդակի բարձրացումը կնպաստի հիվանդների ճիշտ ժամանակին համապատասխան մասնագետի մոտ այցելությանը, որն էլ կկանխի հիվանդության բացասական ելքը: Բժշկից վախենալ պետք չէ, վստահել է պետք:
Իրավամբ, սիրելի այցելուներ, վստահելի ու բարի բժիշկներն ավելի շատ են, քան դուք պատկերացնում եք, ու ինչպես նշեց մեր նոմինանտը` պարզապես վատի դեպքում աղաղակում են ու երկար խոսում…
![]() |
![]() |
![]() |
Պորտալում տեղադրված հոդվածներից ամենաընթերցված հանրամատչելի հոդված նոմինացիային արժանացավ Երևանի Մխ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի աշխատակից, Սեքսոպաթոլոգիական կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանի «Ամուսնական առաջին գիշերը» հոդվածը` հրապարակված «Առողջապահություն» հանդեսի 2009 թ. երկրորդ համարում:
— Ինչո՞վ է առանձնանում «Ամուսնական առաջին գիշերը» հոդվածը, որն արժանացավ ամենաընթերցված հանրամատչելի անվանակարգին:
— Թեման արդիական է և մեծ հետքարքրություն է վայելում, սպասելի էր, որ մեծ լսարան կունենար: Հոդվածի նկատմամբ արձագանքները տարբեր են` կան դրական կարծիքներ, կան` քննադատություններ:
Թերևս, թեման միշտ էլ արդիական է եղել, մեր նոմինանտի մոտեցումն է արդիական և անընդհատ քննարկման ենթակա, ուստի կարծիքներ փոխանակեցինք հոդվածաշարի ստեղծման մասին:
— Բնավորության ո՞ր հատկանիշն է Ձեզ օգնում, երբեմն էլ` խանգարում:
— Ինքնաքննադատությունը և պահանջկոտությունն իմ նկատմամբ:
— Ո՞րն է Ձեր կարգախոսը:
Բժիշկ Շահրամանյանը որոշեց, որ մինչ ինքն ասել են արդեն այն, ինչ իր հոգուն հարազատ է, ուստի նոր բառեր չմտածեց.
— Լավ է կյանքում մեկ մոմ վառել, քան անընդհատ դժգոհել խավարից:
Վստահ ենք, որ բժիշկ Շահրամանյանը իր ճիշտ ու անհատական մոտեցմամբ դեռևս չկարգված և արդեն կարգված շատ ու շատ երիտասարդների կօգնի փրկել իրենց սերը:
![]() |
![]() |
Ջերմ մթնոլորտում անցավ հանդիպումը Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնաճյուղի Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժանմունքում, որտեղ շնորհավորեցինք «Մեր հյուրն է» խորագրի ամենակարդացված հարցազրույցի համար անվանակարգ նախատեսված նոմինանտին` կենտրոնի բաժանմունքի վարիչ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանին:
Այնքան ջերմ... որ մոռացանք հարցազրույց անցկացնել: Միայն բաժանմունքից դուրս գալուց հետո փաստեցինք այն...
Առաջիկայում մենք անպայման կվերադառնանք այնտեղ` պարզելու մեր նոմինանտի հաջողության գաղտնիքը և ներկայացնելու պատասխանին սպասող մեր այցելու-հասարակությանը:
![]() |
Կայքում հիշատակված կազմակերպություններից ամենաորոնվածը անվանակարգին արժանացավ Նիկոմեդ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում:
— Հայաստանում գործող դեղագործական շուկայի բազմազանության մեջ ինչպիսի՞ հատկանիշներով է առանձնանում Նիկոմեդ դեղագործական ընկերությունը:
— Նիկոմեդ ընկերության առանձնահատկությունը կոլեկտիվի համախմբվածության մեջ է: Թիմային հոգին և մարդկային վերաբերմունքն են Նիկոմեդի հաջողության և բարձր որակի գրավականը:
Եթե նրանք դա չասեին` մեր խորին համոզմունքն է, որ հանդիպման վերջում հաստատ մենք ինքներս կգայինք այս եզրահանգման:
Կարող ենք փաստել, որ մեր նոմինանտներին միավորում է մի բան, որի կարիքն ունեն բոլորը, այդ թվում և մեր այցելուները` մարդկային վերաբերմունքը, և ոչ ուրիշ մի բան է առաջնայինը…
![]() |
![]() |
![]() |
Ափսոսում ենք, բայց չկարողացանք հանդիպում ունենալ Ավերսի դեղագործական ընկերության հետ, որն իր Կորսիզ դեղամիջոցով արժանացել էր այցելուների և մեր ուշադրությանը, քանի որ ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացած չէ: Ուստի տրամաբանական տեղը զբաղեցրեց երկրորդ ամենաորոնված դեղամիջոցը` Ֆլոքսադեքս, արտադրող Լիկվոր հայկական դեղագործական ձեռնարկությունը: Իհարկե, ուրախալի է նշել` հայկական…
Հաճելի էր տեղեկանալ, որ Լիկվոր դեղագործական ընկերությունը, կատարելով մեծամասշտաբ ներդրումներ, կառուցել է ժամանակի պահանջներին համահունչ դեղագործական գործարան:
Մեզ համար պարզ դարձավ Ֆլոքսադեքսի հաջողության գաղնիքը` այն հայկական արտադրության ամենաարտահանվող դեղամիջոցներից է: Դա ևս պատահական չէ, քանի որ ընկերության կարգախոսն է. բացառիկ դեղամիջոցների մշակում և ներդրում արտադրության մեջ` նպաստելու առողջապահության զարգացմանը, բուժելու հիվանդներին հայրենական արտադրության ժամանակակից դեղամիջոցներով, պահպանելով արտադրության կազմակերպման և դեղամիջոցների որակի հսկողության կանոնակարգը: Կարծում ենք հենց այս կարգախոսն էլ նրանց կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների հասնելու գրավականն է:
Մաղթենք մեր հայրենակից արտադրողներին` ամենաբարին:
![]() |
![]() |
Ամենակարդացված գիտական հոդվածի` “Подходы к оперативному лечению костно-хрящевых экзостозов”, հեղինակն է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Արա Այվազյանը: Նա մեր հատուկ համակրանքին արժանացավ իր արտահայտված մանկասիրությամբ, որը նկատելի էր ամենուրեք` սկսած բծախնդրորեն ընտրած մանկական հիվանդասենյակների ամենատարբեր գունավորումներից: Հարցին` իր որ թերության դեմ է պայքարում, պարզվեց` հենց այդ բծախնդրության դեմ էլ պայքարում է, իսկ հաջողության գրավականը` սիրում է և´ երեխաներին, և´ իր աշխատանքը, փնտրում բուժման հնարավորինս անվնաս մեթոդներ:
|
|
Մեր նոմինացիաների շնորհման շնորհանդեսների շարքը եզրափակեցինք` հյուրընկալվելով տարվա մեր պատվավոր նոմինանտ Գեդեոն Ռիխտեր Հունգարիա դեղագործական գործարանի ներկայացուցչությունում:
Մեզ չհաջողվեց հարցազրույց Գեդեոն Ռիխտերի տնօրեն Արտաշես Բլուրցյանի հետ, քանի որ հանդիպումն անցավ ջերմ ու մտերիմ մթնոլորտում: Նա` համեստորեն լռելով իրենց կատարած աշխատանքների մասին, խոսում էր միայն մեր մասին, իսկ եթե այն գրի առնենք, անհամեստություն կլինի...
Չենք կարող չգրել, որ մեր ամենապատասխանատու պահին` կայացման շեմին, որ ամենատարբեր աջակցությունների կարիք ունեինք, և որ մենակ չենք… նա կանգնեց մեր կողքին` հզոր ու հաստատ…
Գեդեոն Ռիխտեր ընկերության մասին իրենցից ոչինչ չլսեցինք, բայց լսում ենք ամենուր, որտեղ լինում ենք ու ներկայանում նրա անունից... փաստորեն պատահում է կյանքում, որ բոլորը սիրում ու հարգում են` առանց բացառության…
Վերջում մաղթենք մեր այցելուներին. մեր օգնությամբ` չհիվանդանալ, սովորել ապրել առողջ:
Սիրելի այցելուներ, մեր հաջողության գրավականն էլ դուք եք, դու′ք եք ձեր հարցերով մեզ ուղղություն տալիս` ինչի մասին գրել, ինչ խորագրեր ստեղծել: Մենք մշտական վիրտուալ երկխոսության մեջ ենք ձեզ հետ, ամեն օր կարդում ենք ձեր հարցերն ու բառակապակցությունները, մտովի կիսում ձեր մտահոգություններն ու փորձում պատրաստել համապատասխան տեղեկատվական նյութեր: Աշխատում ենք սիրով ու նվիրումով, եղե′ք մեզ հետ, դա մեր աշխատանքի հանդեպ ձեր ամենամեծ գնահատականն է:
03.08.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






















